Կալիֆոռնիայի անտառային հրդեհների ժամանակ նաև հայեր են մահացել

ՀՀ արտգործնախարարության տվյալներով, զոհվածներից բացի, նաև մեկ հայ կա անհետ կորածների ցանկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում բռնկած անտառային հրդեհների զոհերի թվում, ըստ նախնական տվյալների, կա ազգությամբ երկու հայ, ևս մեկն անհետ կորածների ցանկում է: Sputnik Արմենիային այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հրդեհ ԱՄՆ «հայաբնակ նահանգում». սարսափելի լուսանկարներ Կալիֆոռնիայից

Նրա խոսքով՝ հրդեհների հետևանքով վնասվել է նաև հայ ընտանիքներին պատկանող 3 տուն:

Կալիֆոռնիայի իշխանություններն առայժմ չեն կարողացել պարզել 203 մարդու ճակատագիրը՝ նահանգի հյուսիսային մասը ճարակած բնական հրդեհից հետո:

Հիշեցնենք, որ Կալիֆոռնիայի հյուսիսում նոյեմբերի 8-ին բռնկել էր նահանգի պատմության մեջ ամենախոշոր հրդեհը, որը մեկուսացվել է 95 տոկոսով։