Քաղաքապետարանն ապամոնտաժում է օպերայի «լուսամփոփները», հերթում Աբովյանն փողոցն է

Երևանի քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժել մայրաքաղաքի կենտրոնական փողոցների գովազդային վահանակները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժում է օպերայի շենքի և Կարապի լճի հարակից տարածքների գովազդային վահանակները։

Քաղաքապետարանն ապամոնտաժում է օպերայի «լուսամփոփները», հերթում Աբովյանն փողոցն է

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, առաջինն ապամոնտաժվել են երևանցիների կողմից ամենաշատը քննադատված Կարապի լճի` լուսամփոփի տեսքով գովազդային մեծ վահանակները:

Ապամոնտաժումն իրականացվել է տնտեսվարողի ուժերով: Վերջինիս հետ բանակցությունների արդյունքում, որպես այլընտրանքային լուծում, առաջարկվել է գովազդները տեղափոխել այլ վայր:

Քաղաքապետարանն ապամոնտաժում է օպերայի «լուսամփոփները», հերթում Աբովյանն փողոցն է

Առաջիկայում նախատեսվում է ապամոնտաժել նաև խաչմերուկների մոտ տեղադրված գովազդային լեդ էկրանները, որոնք հատկապես երեկոյան ժամերին վթարավտանգ իրավիճակ են ստեղծում վարորդների և հետիոտների համար:

Նախատեսվում է գովազդային վահանակներից մաքրել նաև Աբովյան փողոցը:

Քաղաքապետարանն ապամոնտաժում է օպերայի «լուսամփոփները», հերթում Աբովյանն փողոցն է

Հետագայում կմշակվեն մայրաքաղաքում գովազդային վահանակների տեղադրման թույլատրելի վայրերի հատուկ չափորոշիչներ:

Քաղաքապետարանն ապամոնտաժում է օպերայի «լուսամփոփները», հերթում Աբովյանն փողոցն է