Ինքը խնամքի կարիք ունի, բայց օրորում է եղբորը. փոքրիկ աղջկա տեսանյութը հիացրել է շատերին

Մայրը նկարահանել է իր փոքրիկ աղջնակին, ով ծծակը բերանում օրորում է եղբորն ու երգում նրա համար, երբ վերջինը սկսում է լաց լինել։
Sputnik

Փոքրիկ աղջնակն ընդամենը 1 տարեկան 10 ամսեկան է, անունը Մունիրա է։ Նրա մայրը` Գուլչեհրա Ուուչիևան Sputnik Ղրղըզստանի մեր գործընկերներին պատմել է, որ իրենց առաջնեկին իրենք 9 տարի սպասել են, իսկ որդին ծնվել է Մունիրայի ծնունդից մեկ ու կես տարի անց։

«Իմ դստրիկն իսկական օգնական է։ Նա ինձ օգնում է տնային գործերում, նաև խնամում է եղբորը»,–ասել է մայրը։

Կին ավելացրել է, որ փոքրիկ աղջիկը շատ օրորոցային երգեր գիտի, որովհետև ուշադիր լսում է, երբ մայրն է երգում` որդուն քնեցնելու համար։ Նա նաև մանկական հեռուստաալիքից է երգեր սերտում։