Լևոն Գալստյանը հրաշալի ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2018»–ում. տեսանյութ

Այս տարի հայ հանդիսատեսը ևս կկարողանա քվեարկել մեր մասնակցի օգտին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Մինսկում ընթանում է «Մանկական Եվրատեսիլ 2018»–ը։ Րոպեներ առաջ ավարտվեց Հայաստանը ներկայացնող մեր մասնակցի` 12–ամյա Լևոն Գալստյանի ելույթը. նրա երգը նույն անունն ունի, ինչ իր բեմական կեղծանունն է` L.E.V.O.N.։

Ամեն ինչ պատրաստ է. «Մանկական Եվրատեսիլ 2018»–ի եզրափակիչին նախորդող խառնաշփոթը

Վստահաբար կարելի է ասել, որ մեր փոքրիկ երգիչը հրաշալի կատարեց իր առջև դրված առաջադրանքը։ Նրա երգը ուրախ էր, դինամիկ, գունեղ։ Բեմը լի էր վառ գույներով և հույզերով, ինչն էլ փոխանցվեց հանդիսատեսին։

Ի դեպ, այս տարի փոխվել են մրցույթի կանոնները։ Հայ հանդիսատեսը ևս կկարողանա քվեարկել մեր մասնակցի օգտին։

«Մանկական Եվրատեսիլ 2018»–ն այս տարի Մինսկում է։ Հաղթանակի համար մրցում են ռեկորդային թվով` 20 երկրի ներկայացուցիչներ։