Նիկոլ Փաշինյանը փոշմանել է. նա արձակուրդ է գնում

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը ուզում է լիարժեք մասնակցել ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Նիկոլ Փաշինյանը վաղվանից մեկնում է արձակուրդ։ Այս մասին նա հայտարարել է ֆեյսբուքյան իր պաշտոնական էջի միջոցով։

Ինչո՞ւ է երեկվա երթին քիչ մարդ մասնակցել. մեկնաբանում է Նիկոլ Փաշինյանը

Այս սեզոնին արձակուրդ գնալը ՀՀ վարչապետի պաշտոնակատարը բացատրում է նախընտրական քարոզարշավին մասնակցելու իր ցանկությամբ։

«Վաղվանից արձակուրդ եմ վերցնում՝ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար»,–գրել է Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ աշխատանքային ժամերին քարոզարշավով զբաղվելն օրենքի խախտում չէ, և ինքը ցանկություն չունի արձակուրդ գնալու։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան ս.թ. դեկտեմբերի 9–ին։