Սյունիքում ձյուն է տեղում. Կապան-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից` նշելով, որ տվյալները նոյեմբերի 25-ի ժամը 10:15-ի դրությամբ են:

Հայաստանի որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Սյունիքի մարզի Կապան, Քաջարան և Գորիս քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով, Կապան-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: