Համով Հայաստան. կեր և մի գիրացիր. բացառիկ աղանդեր` առանց շաքարավազի

Մայրաքաղաքի հաստատություններից մեկի շեֆ–հրուշակագործ Ռենատա Սիմոնյանը խմորեղենի բացառիկ բաղադրատոմս է ստեղծել։ Նա ամբողջությամբ հրաժարվել է շաքարավազից և սպիտակ ալյուրից։ Նրա ցանկացած թխվածք ոչ միայն աննկարագրելի համեղ է, այլև օգտակար։
Sputnik

 

Դրանում համոզվել են նաև Sputnik Արմենիայի թղթակիցները, որոնք «Համով Հայաստան» նախագծի շրջանակում Ռենատայի հետ հատապտղային թխվածք են պատրաստել։

Համով Հայաստան. Ինչո՞ւ է այս «հոտավետ» ուտեստն այսքան պահանջված

«Մեր հյուրերը սա տատիկի խմորեղեն են անվանում։ Մանկության համն է։ Սակայն մեր թխվածքը տարբերվում է նրանով, որ մենք այն պատրաստում ենք առանց շաքարի և սպիտակ ալյուրի։ Այսօր կցուցադրենք, թե ինչպես կարելի է ավանդական թխվածքն ավելի օգտակար դարձնել», –Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ռենատան։

Իսկ գաղափարը շեֆ–հրուշակագործի մոտ ծնվեց, որովհետև ժամանակին ավելորդ քաշ ուներ, քանի որ քաղցրի սիրահար էր։

«Մտածում էի, թե ինչպես ազատվել ավելորդ քաշից և ուտել այն, ինչ սիրում եմ։ Փորձարկումներ սկսեցի անել 4 տարի առաջ», – պատմեց նա։

Ռենատան իր աղանդների պատրաստման համար շաքարավազի փոխարեն գետնախնձորի օշարակ է օգտագործում, իսկ սպիտակ ալյուրը փոխարինում ցորենի կամ բրնձի ալյուրով։

Հատապտղային կեքս պատրաստելու համար այս բաղադրիչներին ավելացնում ենք նաև ձու, աղ, փխրուցիչ, սոդա, վանիլային մզվածք, մածուն։ Մեր դեպքում միջուկի համար բալ ենք օգտագործել։

Մանրամասները դիտեք տեսանյութում։