Ամերիկացի տղան գրեթե 8 տարի ամեն օր լուսանկարել է իրեն

Համացանցում տարածվում է մի տեսանյութ, որում երևում է թե ինչպես է պատանին երիտասարդի վերածվում։ Ամերիկացի տղան 14 տարեկանից ամեն օր լուսանկարել է իրեն և իր լուսանկարներով տեսանյութ պատրաստել։
Sputnik

Օգտատեր Դևիդ Սպինոզան YouTube-ում հրապարակել է հազարավոր լուսանկարներից մոնտաժված տեսահոլովակը։

Ամերիկացին ավելի քան 7 տարի ամեն օր նույն դիրքով նկարել է իրեն, որպեսզի կարճ ֆիլմ նկարի իր հասունացման մասին։ Տեսանյութի առաջին կարդում Դևիդը 14 տարեկան է, իսկ վերջին կադրում՝ 21։

Տեսահոլովակի վերջում սելֆիի սիրահարը կանգնած է ընտանիքի հետ։ Տեսանյութն արդեն հազարավոր դիտումներ ունի։ Օգտատերերը գովել են տղային նպատակասլացության համար։