Բուլանովայի «թախիծը» Շահեն Հովհաննիսյանին հաջողություն բերեց «Ձայնում». տեսանյութ

«Ձայնը» շոուի ռուսական տարբերակում մեկնարկել է մենամարտերի փուլը, որի ընթացքում Շահեն Հովհաննիսյանը մրցեց Մարիանա Գեորգադուի հետ։ Երիտասարդ երգիչները Շնուրի թիմից են։
Sputnik

Շոու բիզնեսում «խուլիգանի» հեղինակություն ունեցող Սերգեյ Շնուրը տարօրինակ երգ էր ընտրել երիտասարդների համար։ Կա՛մ նա որոշել էր կատակել, կա՛մ նոր ընտրյալն է ազդել Շնուրի վրա։ Ինչևէ, նա ընտրել էր Տատյանա Բուլանովայի «Մի լացիր» երգը, որը ժամանակին շատ հայտնի էր։

Այս ստեղծագործության գեղարվեստական արժեքը կարող է վեճեր առաջացնել, բացի այդ, առանձնապես հասկանալի չէ` ինչպես կարող էր հենց այս երգը բացահայտել մրցակիցների վոկալային տաղանդը։

Բայց լավ, մրցույթը մրցույթ է, և այս դեպքում հաղթեց նա, ով ավելի համոզիչ արտասվեց հոգու խորքում։ Մի խոսքով՝ հայկական թախիծը հաղթեց վրացականին։ Շահենն անցավ հաջորդ փուլ։