Ցուցարարները քանդել են Փարիզի դարավոր սալաքարերը․ տեսանյութ

Ոստիկանությունը Փարիզում արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Ելիսեյան դաշտերում ցույցի դուրս եկած մարդկանց դեմ։ Այս մասին հայտնում է Sputnik Ֆրանսիան։

«Դեղին բաճկոններ» կոչվող շարժումը Փարիզի կենտրոնում անցկացնում է բողոքի զանգվածային ակցիաներ։ Ֆրանսիայում վառելիքի գների բարձրացման դեմ լայնածավալ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ին։ Դրանց մասնակցել է ավելի քան 287 հազար մարդ։

​Նրանք երգում են Մարսելյեզն ու պահանջում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը։

Ցուցարարները քանդել են Փարիզի դարավոր սալաքարերը․ տեսանյութ

Բողոքի շարժումը կոչվում է «Դեղին բաճկոններ», որովհետև այդպիսի բաճկոններ են հագնում ֆրանսիական վարորդները։

Բողոքի ակցիաների մասնակիցները փորձում են կոտրել պարիսպները և մտնել ցույցերի համար փակ տարածք՝ Համաձայնության հրապարակ, որտեղից սկսվում են Ելիսեյան դաշտերը։

Ցուցարարները քանդել են Փարիզի դարավոր սալաքարերը․ տեսանյութ

Իրադարձությունների զարգացումներին կարող եք հետևել Facebook սոցիալական ցանցում Sputnik Արմենիայի էջում։