Հուզիչ կատարում. Նարեկն ու Լևանը «Ձայնը» նախագծում երգեցին «Սիրեցի, յարս տարան» երգը

«Ձայնը» երգի մրցույթի հերթական փուլում հաղթողին հայտարարելուց հետո հայն ու վրացին գրկախառնվել են և հրաժեշտ տվել միմյանց։
Sputnik

«Ձայնը» շոուի ռուսական տարբերակում մեկնարկել է մենամարտերի փուլը, և Կոնստանտին Մելաձեի թիմում մրցել են հայ Նարեկ Գալստյանը և վրացի Լևան Կբիլաշվիլին։

Երգի մի մասը հնչել է վրացերեն, մյուս մասը` հայերեն։

«Անհնար է պատմել երաժշտությունը։ Անհնար է փոխանցել այն, ինչ զգում ես։ Դա երկնքի և երկրի ձայն է։ Թող օհնվի Կովկասը և նրա ժողովուրդները»,- տեսանյութի տակ գրել է օգտատեր Իլյա Դանիլովը։

«Որքան ենք կարոտել իսկական, կենդանի, հիանալի ձայներին և մեղեդիներին։ Այնպես է հոգնեցրել թութականման, ցոփ էստրադան։ Բրավո, տղանե՛ր։ Հարգում եմ մեր նախկին միութենական, եղբայրական հանրապետությունների ժողովուրդներին», - նշել է Ելենան։