Զիջի՛ր. ամեն վայրկյանը կարևոր է. Արսեն Թորոսյանը նկարահանվել է սոցիալական գովազդում

Տեսանյութի վերջին վայրկյաններին հայտնվում է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։
Sputnik

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը նկարահանվել է սոցիալական գովազդում։

«Զիջի՛ր շտապօգնությանը, ամեն վայրկյանը կարևոր է», – Թորոսյանի այս խոսքերով է ավարտվում տեսահոլովակը։

Տեսանյութը հրապարակվել է նախարարի պաշտոնակատարի Facebook սոցցանցի պաշտոնական էջում։ Այն ավելի քան 144 հազար դիտում ունի։