«Ռոսսելխոզնադզորը» թույլ չի տվել, որ հայկական իշխանը Մոսկվա մտնի

Ռուս սահմանապահները շուրջ 150 կգ սառեցված ձուկ են «բռնել» «Վնուկովո» օդանավակայանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. «Վնուկովո» օդանավակայանի աշխատակիցները նոյեմբերի 19-ին պարզել են, որ Հայաստանից եկած 145 կգ ձուկը Մոսկվա է հասել առանց անհրաժեշտ փաստաթղթերի։ Այս մասին հայտնում է «Վեստի Պոդմոսկովյե» պարբերականը։

Հայաստանում տավարը թանկ է, ձուկը` բանկետային, հավը` վտանգավոր. ի՞նչ ուտել ու չվնասվել

Ռոսսելխոզնադզորի՝ Մոսկվայի և Տուլայի մարզային վարչության մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ ձուկ ներկրելու համար անվտանգության վերաբերյալ լաբորատոր հետազոտությունների արձանագրություն է պահանջվում։

«Ամենայն հավանականությամբ օդանավակայանում հայտնաբերված իշխանը Սևանա լճից է եղել»,– նշված է կայքում։

Ապրանքն արտադրող ընկերությունը պետք է հավելյալ փաստաթղթեր ներկայացնի։ Մինչ այդ ձուկը ժամանակավորապես առգրավվել է։