«Ով չի լսում Լավրովին, կլսի Շոյգուին». Ռուսաստանի ԱԳՆ–ն ակնարկ է արել ԱՄՆ–ին

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Մոսկվան միշտ պատասխաններ ունի իրադարձությունների ցանկացած ընթացքի վերաբերյալ, ուստի ԱՄՆ–ը պետք է սթափ գնահատի իրադրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Մոսկվան հույս ունի, որ Վաշինգտոնը չմտածված քայլեր չի ձեռնարկի միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի հարցում, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության սպառազինությունների հսկողության բաժնի ղեկավար Վլադիմիր Երմակովը:

Ռուսական բանակն աշխարհում երկրորդն է, ամերիկյանն` առաջինը. Business Insider–ի վարկանիշը

«Մենք ելնում ենք նրանից, որ վերջնական արդյունքում նրանք սթափ կմոտենան աշխարհում իրական իրավիճակի գնահատմանը։ Բայց մենք, բնականաբար, իրադարձությունների ցանկացած զարգացման պարագայի համար ունենք պատրաստ որոշումներ։ Նա, ով չի ցանկանում լսել, թե ինչպես է այդ ամենը մանրամասն բացատրում Սերգեյ Լավրովը, ստիպված կլինի լսել, թե ինչպես դա կբացատրի Սերգեյ Շոյգուն», – ասաց նա։

«Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը ստորագրվել է 1987-ի դեկտեմբերի 8-ին Վաշինգտոնում ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի միջև։ Պայմանագրի համաձայն` կողմերը պետք է ոչնչացնեին հրթիռային սպառազինության մի ամբողջ դաս, այդ թվում` Р-12 և Р-14 հրթիռները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դուրս գալ այս պայմանագրից, քանի որ նրա կարծիքով Մոսկվան չի կատարում իր պարտավորությունները։