Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար. Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները չեն կարող ազդել ՀՀ-ի վրա

Իրանի հետ Հայաստանի առևտուրը այդքան մեծ չէ, և հիմնականում դրանով զբաղվում են իրանական ընկերություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները չեն կարող լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի վրա։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը։

Վարդանյան. «Հայկական գործարքները, որ կապված են Իրանի հետ, վտանգի տակ չեն լինի»

Իրանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը դեռ այդքան էլ մեծ չէ, իսկ Իրանի հետ առևտուր անող ընկերությունները, համեմատաբար քիչ են, և հիմնականում դրանք իրանական, այլ ոչ թե հայկական ընկերություններ են։

Նշենք, որ Հայաստանի և Իրանի ապրանքաշրջանառությունը մեր երկրի արտաքին առևտրում 4-5% է կազմում։

2017 թվականին այն 263  մլն դոլար է կազմել, որից Հայաստանից արտահանումը կազմել է 30,5  մլն դոլար, որի տեսակարար կշռի մեծ մասը էլեկտրաէներգիան (գազի դիմաց բարտերով է մատակարարվում, դրամային արտահայտմամբ մոտ 25 մլն է կազմում) և ոչխարի միսն են կազմում։