Բնապահպաններն իրարանցում են առաջացրել նախարարությունում. տեսանյութ

Բնապահպանության նախարարի պաշտոնակատարը բնապահպան ակտիվիստներից բնության աղտոտումը խորհրդանշող «նվերներ» ստացավ։
Sputnik

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր աղմուկով ներխուժեցին բնապահպանության նախարարություն ու նախարարի հետ հանդիպում պահանջեցին։

Նախարարության շենքի անվտանգության աշխատակիցները նրանց ներս էին թողել նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի ասուլիսից հետո, ինչը զայրացրել էր բնապահպաններին։

Նախարարի ընդունարանում ակտիվիստները պայուսակից հանեցին տիղմով լցված ապակե տարան ու հանքավայրից վերցրած ջրով լի շիշը` նշելով, որ նվեր են բերել նախարարին։

Նվերներից մեկը Դեբեդ գետից վերցված տիղմն էր, մյուսը` Տանձուտի` 100 տարի առաջ փակված հանքավայրից բերված թթվային դրենաժը։