Ինչո՞ւ «Սև ուրբաթը» Հայաստանում սև չէ, և իրականում ինչ է թաքնված 70% թվի տակ. տեսանյութ

Երևանում տասնյակ խանութներ միացել են Black Friday համաշխարհային ակցիային։ Sputnik Արմենիայի թղթակիցը որոշել է ստուգել` արդյոք իրականում «սև է ուրբաթը» Հայաստանում և իրականում ինչ է թաքնված 70% զեղչի կտրոնի տակ։
Sputnik

Առևտրի կենտրոնների շատ այցելուներ իրականում չեն հավատում սահմանված զեղչերին, քանի որ նոր Հայաստանում ակնկալում էին տեսնել աննախադեպ զեղչեր։ Ոմանք հիասթափված են հեռացել առևտրի կենտրոնից, մյուսները եկել էին զբոսնելու` մտածելով, որ ամեն դեպքում  զեղչերի իրական բում չի լինի։

Մանրամասները դիտեք տեսանյութում։