Չկա փաստ, որ վկայում է`Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ

Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը չփոխելու հանգամանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. «Օրինակ` բոլորը համոզված են, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվի, նրա հանդեպ վենդետա տեղի չի ունենա»։ Ի պատասխան` Մանվել Գրիգորյանի կյանքը վտանգված է, նրա խափանման միջոցը չի փոխվելու լրագրողների հարցին, այսօր ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Երթն ունի քայլելու բնույթ. Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ ինքն օրենք չի խախտում

Հետո նա իր նախկին գործընկերներին խորհուրդ տվեց  այդ հարցով դիմել դատական և քննչական մարմիններին։

«Մարդիկ կային, որ գրավով ազատվել են, բայց հետո էլի կալանավորվելու են, դա իրավական գործընթաց է։ Եթե չեմ սխալվում` դատաբժշկական փորձաքննություն նշանակվել է, թող լինի փորձագիտական եզրակացություն, դատարանը կորոշի։ Այս պահին իմ ձեռքի տակ չկա փաստ, որ վկայում է, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անհամատեղելի է նրա կալանքի հետ»,–ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` գեներալ–լեյտենանտ, ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: