Բաղրամյան պողոտայում երիտասարդ վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է

Դեպքի վայրից մի քանի մետր հեռավորության վրա կա ստորգետնյա անցում, և եթե հետիոտնն անցներ նշված հատվածով, ողբերգական վրաերթը տեղի չէր ունենա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Երևանի Բաղրամյան պողոտայի 41 հասցեի դիմաց Երևանի բնակիչ, 23-ամյա Ժորա Սուքիասյանը Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող դեռևս ինքնությունը չպարզված մոտ 40-50 տարեկան հետիոտնի։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Վանաձորցի ընտանիքը հիվանդանոցում է հայտնվել, երեխաներից մեկը 1 տարեկան է

Կայքը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին, ժամը 01։25-ի սահմանում։

Վարորդը զանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, սակայն օպերատիվորեն ժամանած բժիշկների խումբն արձանագրել է, որ վրաերթի ենթարկվածը մահացել է, որից հետո վարորդը զանգել է Երևանի Ճանապարհային Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Կայքը հայտնում է, որ վրաերթի վայրից մի քանի մետր հեռավորության վրա կա ստորգետնյա անցում, և եթե հետիոտնը անցներ նշված հատվածով, ապա ողբերգական վրաերթը տեղի չէր ունենա։