Բողոքի ակցիաներ. ակտիվիստները Փաշինյանից կոնկրետություն են պահանջում ԼԳԲՏ–ի հարցում

Ակտիվիստները կարծում են, որ Փաշինյանի «աղոտ հայտարարությունները» միայն համարձակություն են հաղորդում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին։ Նրանք պահանջում են ընդունել օրենք, որն արգելում է նույնասեռականության քարոզչությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Ակտիվիստների խումբը բողոքի ակցիա է կազմակերպել Երևանում կառավարության շենքի մոտ` պահանջելով օրենք ընդունել անչափահասների շրջանում նույնասեռականության քարոզչության մասին։

Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանում որոշ օղակներ շահարկում են ԼԳԲՏ թեման։

Ակտիվիստ Արմեն Ղուկասյանի կարծիքով` ԼԳԲՏ–ի մասին Փաշինյանի աղոտ հայտարարությունը բարենպաստ հող է ստեղծում այն մարդկանց համար, որոնք մտադիր են հասարակական ակցիաներ անցկացնել և համբուրվող նույնասեռականներով տեսանյութ նկարել։

ՀՀԿ–ն նախկինում ինչ–որ չէր հիշում ԼԳԲՏ համայնքի մասին. Փաշինյան

«Մենք չենք պահանջում արմատախիլ անել այդ երևույթը։ Մենք պահանջում ենք արգելել քարոզչությունը։ Խնդրում ենք նաև, որպեսզի իրավապահները ստուգեն և վերահսկեն այն կազմակերպությունները, որոնք դրամաշնորհների միջոցներով զբաղվում են քարոզչությամբ», – նշեց նա։

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երկու երիտասարդներ համբուրվում են Երևանի հուշարձանների ֆոնին։ Տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ տեսանյութը ներկայացրել է հասարակական ակցիան, որն ընթացել է «Բարև, Երևան» և «Համարձակ քայլիր, Նիկոլ» կարգախոսներով, ինչը հրահրել էր բուռն հասարակական բանավեճեր։

Նույնասեռականության քարոզչության դեմ բողոքի ակցիայի մասնակիցները կառավարությանը նամակ են փոխանցել` իրենց պահանջներով։ Նրանք շուտափույթ պատասխան են ակնկալում։ Մինչ այդ նրանք կանցկացնեն ակցիաներ, մինչև կհասնեն բոլոր պատասխանու կառույցների արձագանքին։

«Մենք բոլորս գիտենք, որ ընթանում է ակտիվ քարոզչություն, և այն ֆինանսավորվում է արտաքին ուժերի կողմից։ Նրանք մտադիր են խեղաթյուրել ազգային արժեքները և վնաս հասցնել պետականությանը», – նշեց Ղուկասյանը` հավելելով, որ նման իրավիճակ նկատվում էր նաև նախորդ իշխանությունների օրոք։

Ավելի վաղ հաղորդվել է, որ 2018թ.–ի նոյեմբերի 15-18–ը Երևանում տեղի կունենա Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների 11–րդ համաժողովը։ Կազմակերպիչը «Նոր սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպությունն է։ Դա դժգոհություն էր առաջացրել քաղաքացիների շարքում։ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պարզել, թե ով, երբ և ինչու է ցանկանում ԼԳԲՏ համաժողով անցկացնել Երևանում։ Ավելի ուշ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել էր, որ համաժողովի անցկացումը նպատակահարմար չէ` հաշվի առնելով ռիսկերը և ելնելով անվտանգության նկատառումներից։