Սարգսյանը ՀԱՊԿ–ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ է նշանակել Փաշինյանի առաջարկով

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն` ՀՀ–ն նոր ներկայացուցիչ կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Վիկտոր Բիյագովին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ (նստավայրը՝ Մոսկվա)»,– նշված է հրամանագրում:

Մինչ այդ Սարգսյանը նաև մեկ այլ հրամանագիր է ստորագրել Դավիթ Վիրաբյանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից հետ կանչելու մասին։

ՀՀ նախագահը հրամանագրերը ստորագրել է երեկ` նոյեմբերի 21-ին։