«Դա մեր առյուծի ձագը չէ». Կարինայի հայրն ասել է` ինչպես է հայտնվել աղմկահարույց լուսանկարը

Հայուհու սադրիչ լուսանկարն արդեն հրապարակել են գրեթե բոլոր առցանց–պարբերականները, ու Կարինա Նազարեթյանի հայրը պարզաբանել է դստեր լուսանկարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Կարինա Նազարեթյանի լուսանկարը առյուծի ձագի ու Ճանապարհային ոստիկանության մեքենայի ֆոնին, որը տարածել են լրատվական գործակալությունները, արվել է Վորոբյովի լեռներում լրիվ պատահական։ Այս մասին «360»  պարբերականի հետ զրույցում ասել է Կարինայի հայրը` Արարատ Նազարեթյանը։

Հարցազրույցում տղամարդը խոստովանել է, որ առյուծի ձագն իր դստերը չի պատկանում։

«Դա մեր առյուծի ձագը չէ». Կարինայի հայրն ասել է` ինչպես է հայտնվել աղմկահարույց լուսանկարը

«Մարդիկ պարզապես Վորոբյովի լեռներում զբոսնում էին առյուծի ձագի հետ։ Խնդրել ենք լուսանկարվել։ Մեքենան ու առյուծի ձագն այնտեղ էին», – նշել է Նազարեթյանը։

Կարինայի հայրը հայտնել է, որ աղջիկը զբոսնում էր ոչ թե միայնակ, այլ եղբոր հետ։ Երբ նրանք տեսել են կենդանուն, ուզեցել են լուսանկարվել նրա հետ։

Հիշեցնենք` 18–ամյա մոսկվացի ուսանողուհու լուսանկարները առյուծի ձագի ու «2019» համարով պարենային մեքենայի ֆոնին մեծ տարածում են ստացել համացանցում։ Միաժամանակ տեղեկություն է հայտնվել, որ աղջկան լուսանկարի համար վարչական պատիժ է սպառնում։