Հաջորդ տարի թանկացումների նոր ալիք է սպասվում. «Հրապարակ»

Ֆինանսների նախարարություն, օրինակ, նախատեսում է 2019 թվականի հուլի­սի 1-ից բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. «Հաջորդ տարի թանկացումների նոր ալիք է սպասվում, սա այն բանից հետո, երբ բարձրանա ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը:

Համբարձումյան. «Ակցիզային հարկից տուժել են ոչ թե գործարարները, այլ սպառողները»

Նկատենք, որ ակցիզային հարկը, դրա հե­տևանքով ծխախոտի ու ալկոհոլային խմիչքների գները բարձրացել էին նաև այս տարվա հունվարի մեկից: Հի­մա նույնը սպասվում է նաև հաջորդ տարի: Սա, ի դեպ, նախորդ իշխանությունների թողած ժառանգությունն է:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը պայմանավոր­ված է նաև ԵԱՏՄ կարգավորումներով, որպեսզի հասարակությունը հնարավորինս քիչ օգտվի վնասակար նյու­թեր պարունակող արտադրատեսակներից: Հաջորդ տարվա հուլիսի 1-ից կընդլայնվի ակցիզային հարկով հարկ­ման ենթակա ապրանքների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպելիքի մեջ հինգ և ավել գրամ շաքար պարունակող ըմպելիքները:

Ի դեպ, ՖՆ-ն նախատեսում է 2019 թվականի հուլի­սի 1-ից բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: