ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 6-ից Քրեակատարողական հիմնարկներից փուլ առ փուլ ազատ են արձակվում համաներման տակ ընկած դատապարտյալները:
Ստորև Քրեակատարողական ծառայության ներկայացրած են տվյալներն են, թե որ ՔԿ հիմնարկից քանի դատապարտյալ է արձակվել.
«Նուբարաշեն» ՔԿՀ – 44
«Արթիկ» ՔԿՀ – 40
«Վանաձոր» ՔԿՀ – 14
«Վարդաշեն» ՔԿՀ – 55
«Գորիս» ՔԿՀ – 15
«Հրազդան» ՔԿՀ – 28
«Աբովյան» ՔԿՀ – 22
«Սևան» ՔԿՀ – 143
«Կոշ» ՔԿՀ – 60
«Արմավիր» ՔԿՀ – 61
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 19
Այսպիսով՝ այսօրվա դրությամբ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 501 դատապարտյալ: