IAR-ի մասնագետները բուժում են Կենդանաբանական այգու գիշատիչների ատամները

Բուժման կարիք ունեն հատկապես ատամներն այն արջերի, որոնք մինչ Կենդանաբանական այգի գալը բնակվել են մասնավոր տարբեր տարածքներում:
Sputnik

International Animal Rescue կենդանիների միջազգային փրկարար կազմակերպության ներկայացուցիչները Երևանի կենդանաբանական այգու և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի (FPWC) հետ իրականացվող ծրագրի շրջանակներում Հայաստանում են:

Մասնագետները երեկ ծանոթացել են Կենդանաբանական այգում առկա կենդանաբուժական կլինիկայում առկա պայմաններին, շրջել այգում, իսկ այսօրվանից սկսել են աշխատանքը:Արդեն այսօր կենդանաբույժները բուժել են Այգու արջերից մեկի ատամը:

Միջազգային փրկարար կազմակերպության ներկայացուցիչները Հայաստանում կլինեն մինչև նոյեմբերի 23-ը և ատամնաբուժական միջամտության կարիք ունեցող կենդանիները կստանան անհրաժեշտ բուժօգնություն: