Վիճել է հարսնացուի հետ ու կրակել հիվանդանոցում. Չիկագոյում զոհեր կան

Ամերիկյան ոստիկանությունը շրջափակել է Չիկագոյի արևելքում գտնվող հիվանդանոցի տարածքը, որտեղ հրաձգություն է տեղի ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Երեքշաբթի Չիկագո քաղաքի հիվանդանոցում հրաձգության հետևանքով մահացածներից մեկը կրակողն է։ Այս մասին հայտնում է ABC7 հեռուստաընկերությունը` հղում անելով Կուկ շրջանի դատական փորձաքննության գրասենյակին։

​Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մահացել են երեք մարդ, նրանցից մեկը ոստիկանության սպա է։

Հեռուստաընկերության տվյալով` զոհերից թվում է նաև վերակենդանացման բաժանմունքի բժիշկը։

​ABC7–ի տեղեկություններով` կասկածյալը կայանատեղում վիճել է նախկին հարսնացուի հետ, որը աշխատել է հիվանդանոցում, կրակել է աղջկա վրա, հետո մտել հիվանդանոցի շենք և կրակել մարդկանց վրա։

Հրշեջ ծառայության աշխատակիցները հեռուստաընկերությանը հայտնել են, որ երկու կանայք ծայրահեղ վիճակում հիվանդանոցում են։