Առաջնագիծը պաշտպանող ոստիկանության զորքերի հերթական խումբն է մեկնել դիրքեր

Վալերիյ Օսիպյանն անձամբ է ճանապարհել հերթափոխը:
Sputnik

Ոստիկանության զորքերի ծառայողների հերթական խումբն է մեկնել առաջնագիծ: Կազմ ու պատրաստ, զենք ու հանդերձանքով, հպարտ կեցվածքով, և ամենակարևորը՝ պատրաստակամ,  ոստիկանության զորքերի 1033 զորամասի այս ծառայողները օգոստոսին առաջինն էին մեկնել սահման:

Երեք ամիս անց դարձյալ նույն վճռականությամբ կրկին բռնել են Տավուշի ճամփան։

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ նրանց բարի ճանապարհ ու անփորձանք ծառայություն մաղթելու էր եկել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում: