Թուրքիան ճնշման չի ենթարկվում. Էրդողանը պարծեցել է Ռուսաստանի հետ հարաբերություններով

Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել Ստամբուլում «Թուրքական հոսք» գազատարի ստորջրյա հատվածի բացմանը նվիրված արարողության ժամանակ, որին ներկա է եղել նաև Վլադիմիր Պուտինը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Անկարան հարաբերություններ է կառուցում անկախ այլ երկրների ճնշումից։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով գազատարի ծովային հատվածի ավարտին նվիրված արարողությանը, որը կայացել է այսօր Ստամբուլում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Թուրքական հոսք». Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնագիր են ստորագրել

«Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները երբեք չեն բխել այլ երկրների պահանջներից։ Ոչ ոքի համար օգտակար չեն այնպիսի իրավիճակները, երբ խախտվում են պետությունների ինքնիշխան իրավունքները։ Մեզ համար ՌԴ–ն երկարաժամկետ բարեկամ է, վստահելի գազամատակարար։ Մեր երկրների ջերմ ու մտերիմ հարաբերությունները, որոնք հիմնվում են փոխօգնության վրա, մեծ կշիռ ունեն ապագայի համար», – ասել է Էրդողանը։

«Թուրքական հոսք» նախագծի ծովային հատվածի շինարարությունը մեկնարկել էր 2017 թվականի մայիսին։ Նախագծվող կառուցվող գազատար երկու ճյուղ ունի, յուրաքանչյուրը` 15,75 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ։ Առաջինը նախատեսված է լինելու թուրքական սպառողներին գազ մատակարարելու համար, երկրորդը` հարավային ու հարավարևելյան Եվրոպայի երկրների գազամատակարարման համար։

«Թուրքական հոսքով» գազի մատակարարումները նախատեսվում է սկսել մինչ 2020 թվականի հունվարի 1–ը։