Կալաշնիկովը փաստում է` ՌԴ Պետդումայի բոլոր խմբակցությունները պատվիրակ կուղարկեն Հայաստան

Պետդումայի չորս խմբակցությունները ներկայացնող պատգամավորները կհետևեն ՀՀ խորհրդարանական ընտրություններին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի Պետդումայի չորս խմբակցությունները ներկայացնող պատգամավորները դեկտեմբերին կժամանեն Հայաստան՝ հետևելու խորհրդարանական ընտրություններին:

Առաջինը ՀՀԿ-ն է. ԿԸՀ-ն համարներ տրամադրեց ԱԺ ընտրությանը մասնակցող ուժերին

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակցական կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:

«Պետդումայի պատվիրակությունը կլինի, ներկայացված կլինեն բոլոր խմբակցությունները»,- հայտնել է նա:

Աղբյուրի տվյալներով՝ պատվիրակությունը կղեկավարի հենց Լեոնիդ Կալաշնիկովը:

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին: Ընտրությանը մասնակցելու հայտ են ներկայացրել 11 քաղաքական ուժ: