Ինչպես է ստացվել, որ Հայաստանում 3 միլիոն «վարչապետ» կա. բացատրում է Փաշինյանը

Հայաստանում կարծրատիպ կա, թե յուրաքանչյուր հայ իրեն նախարար, նախագահ, վարչապետ է համարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Վարչապետի պաշտոնը պատասխանատվություն է, այլ ոչ թե հաճույք։ Այս մասին այսօր ասաց ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` Մարտունու բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

Ընտրություններին որևէ ռևանշ և «հակահեղափոխություն» չի լինելու. քաղաքագետը բացատրել է`ինչու

Նրա խոսքով` Հայաստանում կարծրատիպ կա, թե յուրաքանչյուր հայ իրեն նախարար, նախագահ, վարչապետ է համարում։

Փաշինյանը նշեց, որ սա ոչ թե ազգային թերություն և ավելորդ փառասիրություն է, այլ առավելություն։ Հայաստանում 3 մլն «վարչապետ» կա, դա նշանակում է, որ յուրաքանչյուրը երկրի համար իր ուրույն պատասխանատվությունն է զգում։ Այդ պատասխանատվությունը պետք է կայուն զարգացման, կարգուկանոնի ու մաքրության բերի։

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ իր համար ցավալի է տեսնել, ինչպես է երկիրը «աղբի մեջ կորել»։ Այդ խնդիրը պետք է լուծվի յուրաքանչյուրի ջանքերով։ Փաշինյանի համոզմամբ` հեղափոխություն պետք է տեղի ունենա յուրաքանչյուր քաղաքացու պահվածքում։