Դավիթ Տոնոյանը մեկնել է Աֆղանստան

Ներկայումս Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում են գտնվում 120 հայ խաղաղապահներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Աֆղանստան։

Այս մասին տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հայ խաղաղապահ կանայք Կոսովո կմեկնեն

ՀՀ զինված ուժերը միջազգային խաղաղապահ առաքելությամբ հանդես է գալիս դեռևս 2004թ. փետրվարից, երբ հայ խաղաղապահների 34 հոգանոց զորախումբը մեկնեց Կոսովո` հունական ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու:

Սկսած 2010 թվականի փետրվարից` ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր) (ISAF) հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացրել է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները:

2010թ.-ից առ այսօր հայ խաղաղապահներն իրենց անձնուրաց ծառայությամբ հանդես են եկել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում,Կունդուզում, ինչպես նաև Մազարի Շարիֆ քաղաքներում տեղակայված ռազմական զինավաններում: 2015թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ Աֆղանստանում պատվով ծառայել և հայրենիք են վերադարձել շուրջ 1600 խաղաղապահներ: Ներկայումս Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում են գտնվում 120 հայ խաղաղապահներ (Քաբուլ, Մազարի Շարիֆ):