«ԱՍ պիցցա»` հայուհու կողմից. Գոհար Ավետիսյանն անխմոր պիցցայի բաղադրատոմս է ներկայացրել

Դիմահարդարի երկրպագումները խնդրել են նրան բացահայտել, թե ինչպես է նա ուտում այդքան համեղ ուտելիքներ և կարողանում մնալ բարեկազմ։ Գոհար Ավետիսյանը մի տեսանյութ է ներկայացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը Instagram–ի իր էջում ներկայացրել է, թե ինչպես կարելի է առանց խմորի պիցցա պատրաստել։

Հայտնի «գուրուն» խմորի փոխարեն բլենդերով մանրարցրած հավի միս է կիրառում։ Ոչ վաղ անցյալում Գոհարը երկար ժամանակ դիետա էր պահում, այդ պատճառով տարբեր հնարքներ է կիրառում, որպեսզի պատրաստի համեղ ուտելիքներ, որոնք նաև չեն գիրացնի։

«Ես պաշտում եմ համեղ ուտելիքներ, և ինձ հեշտ չի տրվում յուղոտ, տապակած, քաղցր ուտելիքներից հրաժարումը։ Իրավիճակից դուրս գալու համար այսօր կպատրաստենք ԱՍ(Առողջ սնունդ) պիցցա»,–տեսանյութի տակ գրել է ռուսահայ դիմահարդարը։

Ապա ներկայացրել է, թե հատկապես ինչ պետք է անել, որ համեղ բաղադրիչները ախորժալի պիցցա դառնան։

«Ստանում ենք համեղ պիցցա, որը կարելի է վստահաբար հյուրասիրել նաև տան անդամների և չմտածել, որ նրանք կգիրանան»,–հետևորդներին ներկայացրել է աղջիկը։

Ավելի վաղ հայտնի դիմահարդարը պատմել էր, թե ինչպես է նրան հաջողվել նիհարել 14 կիլոգրամ։