Փոքրիկ հրեշտակը մայրիկի ձևերն է անում. այս տեսանյութն ավելի քան 2 միլիոն դիտում ունի

Տեսանյութում փոքրիկ գեղեցկուհին իր մայրիկին է նմանակում` ձև տալով, թե ընկերուհու հետ է խոսում հեռախոսով։
Sputnik

Ոսկե գարգուրներով փոքրիկ հրեշտակը հեռախոսով բլբլում է, ասում, թե ինչպես է նա խնդրել մայրիկին իրեն այգի տանել, ինչ են այնտեղ նրանք արել, ինչից են խոսել։

Ծիծաղաշարժ տեսանյութն արդեն 2 միլիոնից ավել դիտում է հավաքել։

«Այս աղջիկը նոր Շիրլի Թեմպլն է»,–հիացած գրել են օգտատերերը։

Հիշեցնենք` Շիրլի Թեմպլն 1930–ականների հայտնի ամերիկյան դերասանուհի է, որը միշտ մանկական դերեր է կատարել։