Անօթևան կինը Մարսելի սրճարաններից մեկում այցելուների վրա աղաթթու է լցրել. լուսանկարներ

Կինը մոտեցել է սրճարանին և աղաթթվով շիշը նետել այցելուների վրա։ Վեց մարդ տուժել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի –Sputnik. Անօթևան կինը Մարսելի սրճարաններից մեկում աղաթթու է լցրել այցելուների վրա։ Այս մասին հայտնում է France Info–ն։

Շաբաթ երեկոյան Ֆրանսիայի բարերը և սրճարանները մարդաշատ են լինում, կինը մոտեցել է տեղի բնակիչների շրջանում հայտնի հաստատություններից մեկին և  աղաթթվով շիշը նետել այցելուների ուղղությամբ։

Միջադեպի հետևանքով 6 մարդ է տուժել։ Բարեբախտաբար, նրանք թեթև վնասվածքներ են ստացել և հիվանդանոց տեղափոխվել նախազգուշական միջոցներ ձեռնարկելու համար։ Հանցագործի արարքի դրդապատճառները հայտնի չեն։

Ֆրանսիայի գլխավոր նավահանգստային քաղաքում կնոջը ճանաչում էին, նա մշտապես զբոսնում է քաղաքի կենտրոնում և ոչ ադեկվատ վարք դրսևորում։ Իսկ թե որտեղից է կինը ձեռք բերել այդ վտանգավոր թթուն, կպարզի քննությունը։