Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքում

Վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել, ապա ինքնակամ ներկայացել է ոստիկանության Չարենցավանի բաժին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Կոտայքի մարզում վրաերթի ենթարկված քաղաքացին տեղում մահացել է։

Երևանի կենտրոնում Mercedes-ի հետապնդումն ավարտվել է վրաերթով և ավտոմեքենաների ջարդով

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, երեկ` նոյեմբերի 17-ին, ժամը 19:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչ, 54-ամյա Գագիկ Բաղդասարյանը Ֆանտան գյուղի սկզբնամասում, ՎԱԶ-2101 մակնիշի 42 LՍ 642 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել համագյուղացի, 61-ամյա Մերուժան Մանուկյանին։

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը հեռացել է դեպքի վայրից: Ոստիկանները վրաերթ կատարողի բնակության վայրից` նրա տան ավտոտնակում, հայտնաբերել են ավտոմեքենան, որի վրա կային վրաերթի հետքեր, իսկ դիմապակին ամբողջովին փշրված էր: Կարճ ժամանակ անց վարորդ Գ. Բաղդասարյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Չարենցավանի բաժին: