Համով Հայաստան. Ինչո՞ւ է այս «հոտավետ» ուտեստն այսքան պահանջված

Սերուցքի և ռոկֆոր պանրի համադրությունն այնքան հաջող է ստացվել, որ այժմ այցելուներից ռեստորանը տեղ ու դադար չունի։
Sputnik

«Համով Հայաստան» խոհարարական նախագծի շրջանակում Sputnik Արմենիայի թղթակիցները ներկայացնում են մայրաքաղաքի ռեստորաններից մեկի շեֆ խոհարար Արթուր Մնացականյանի հեղինակած բաղադրատոմսը։

«Ուտեստը կոչվում է «Գրիգորյանս», այն իմ մտահղացումն է։ Խառնել եմ պանիրը սերուցքի հետ։ Սկզբում խառնուրդն այդքան էլ հաջող չթվաց, նույնիսկ հոտն էր տհաճ։  Սակայն հետո մեջը միս ավելացրեցի, և համեղ ու օրիգինալ ուտեստ ստացվեց», –Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում խոստովանում է Արթուրը։

Ուտեստը պատրաստելու համար անհրաժեշտ է խոզի չալաղաջ, աղ, պղպեղ, սերուցք, «Ռոկֆոր» պանիր և ընկույզ։

Ուտեստը պատրաստելիս կարևոր է չչարաշահել համեմունքները. մսի վրա անհրաժեշտ է աղ լցնել պատրաստելուց անմիջապես առաջ։ Մանրամասները տեսանյութում։