Դատապարտյալներից քանիսն են ազատ արձակվել համաներմամբ. ՔԿԾ տվյալները

Քրեակատարողական ծառայությունը հրապարակել է այսօրվա դրությամբ ՔԿՀ-ներից համաներմամբ ազատ արձակված անձանց թիվը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 6-ից Քրեակատարողական հիմնարկներից փուլ առ փուլ ազատ են արձակվում համաներման տակ ընկած դատապարտյալները:

Ստորև ներկայացված են տվյալներ թե որ ՔԿ հիմնարկից քանի դատապարտյալ է արձակվել.

«Նուբարաշեն» ՔԿՀ – 42

«Արթիկ» ՔԿՀ – 35

«Վանաձոր» ՔԿՀ – 14

«Վարդաշեն» ՔԿՀ – 54

«Գորիս» ՔԿՀ – 14

«Հրազդան» ՔԿՀ – 28

«Աբովյան» ՔԿՀ – 22

«Սևան» ՔԿՀ – 143

«Կոշ» ՔԿՀ – 59

«Արմավիր» ՔԿՀ – 61

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 19

Այսպիսով, ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունից, նոյեմբերի 6-ի ժամը 18:00-ի դրությամբ ազատ է արձակվել 491 դատապարտյալ։