Կառավարական զորքերը Սիրիայի հարավում գրոհում են զինյալների դիրքերը. տեսանյութ

Սիրիայի հարավում կառավարական զորքերի ռազմական օպերացիան վերսկսվել է նոյեմբերի 14-ին։
Sputnik

Կառավարական զորքերը թեժ մարտեր են մղում «Իսլամական պետության» (Ռուսաստանում և մի շարք այլ պետություններում արգելված ահաբեկչական կազմակերպություն) զինյալների դեմ Սիրիայի Թուլուլ Ալ Սաֆա շրջանում։

Նշենք, որ Թուլուլ Ալ Սաֆա շրջանում լրացուցիչ զորքերի մոտեցումից հետո Սիրիայի զինվորականները սկսել են գրոհել ԻՊ ահաբեկիչների դիրքերը։ Հարձակումը վերսկսվել էր նոյեմբերի 14-ին։

Հրթիռահրետանային գնդակոծությունից և ավիացիայի հարվածներից հետո զինվորականները կարողացել են հաջողության հասնել և գրավել զինյալների դիմակայման մի քանի կետ։

Դիտեք տեսանյութում սիրիական բանակի հարձակման կադրերը։