«Այո փոքրիկ, մենք քեզ փրկել ենք մահից». Կարեն Դալլաքյանը խնամում է վիրավոր կարապներին

Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչպես է Չելյաբինսկի մարզի բնակիչը խնամում կարապներին, որոնց վրա կրակել են որսագողերը։
Sputnik

Չելյաբինսկի մարզում հինգ կարապի փրկել են մահից։ Թռչունները տուժել են որսագողերից ու վնասվածքների պատճառով չեն կարողացել տաք երկրներ չվել։ Նրանք մնացել են սառույցով պատված լճերի վրա։

Հիմա կարապներն ապահով ձեռքերում են, նրանց բռնել են ջրավազաններից ու բերել են «Փրկիր ինձ» կենդանիների տեղական հիմնադրամ, որտեղ նրանց խնամում է անասնաբույժ Կարեն Դալլաքյանը։