Հայաստանը ՄԱԿ–ում սատարել է Ղրիմի հարցով Ռուսաստանի դիրքորոշմանը

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 3-րդ կոմիտեն ընդունեց Ղրիմի հարցով Ուկրաինայի բանաձևի նորացված տարբերակը, որը «թերակղզում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին» մասին է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Ղրիմի հարցով ՄԱԿ–ի հակառուսական բանաձևին Հայաստանը դեմ է քվեարկել։ Ավելի վաղ ՄԱԿ-ի ԳՎ երրորդ կոմիտեն ընդունել էր Ղրիմի հարցով Ուկրաինայի բանաձևի նորացված տարբերակը, որը նվիրված էր «թերակղզում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին»։

Ղրիմի օդանավակայանը պետք է Այվազովսկու անունով կոչել. գլխավոր տնօրեն

Փաստաթղթին աջակցել են 67 երկիր, 26 պետություն դեմ են եղել, ևս 82–ը ձեռնպահ են մնացել։ Մասնավորապես` դեմ են քվեարկել Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Բուրունդին, Չինաստանը, Կուբան, ԿԺԴՀ–ն, Հնդկաստանը, Իրանը, Սերբիան, Ուզբեկստանն ու մի շարք այլ պետություններ։

Այս տարի ձեռնպահ մնացածներ երկրների թիվն ավելի մեծ է` 82։ Նախորդ երկու անգամ (2016 ու 2017 թվականներին) կողմ էին քվեարկել 70 պետություն, դեմ` 26, իսկ ձեռնպահ էին մնացել համապատասխանաբար 77 ու 76 երկիր։ Ավանդաբար նախաձեռնության կողմնակիցներին թվում են եվրոպական երկրների մեծ մասն ու ԱՄՆ–ն։

Ղրիմը ռուսական տարածաշրջան է դարձել 2014 թվականին հանրաքվեի արդյունքում, որի ժամանակ Ղրիմի հանրապետության ընտրողների 96,77%–ն ու Սևաստոպոլի բնակիչների 95,6%-ը կողմ էին քվեարկել Ռուսաստանի կազմ մտնելուն։ Ղրիմի իշխանությունները հանրաքվե էին անցկացրել 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո։