Երկու 9–ամյա երեխաները վրաերթի են ենթարկվել Գյումրիում

Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. 9–ամյա 2 երեխա վրաերթի են ենթարկվել Գյումրիում։

Երևանի կենտրոնում Mercedes-ի հետապնդումն ավարտվել է վրաերթով և ավտոմեքենաների ջարդով

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 16:15-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 64-ամյա Աշոտ Հակոբյանն իր վարած մարդատար ГАЗель մակնիշի 08 52 Լ համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Շիրակացի 50 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Գյումրիի բնակիչներ, 9-ամյա Գոռ. Գրիգորյանին և 9-ամյա Մետաքսյա Նազարյանին:

Վարորդը փախուստի չի դիմել, իսկ երեխաներին իրենց ծառայողական ավտոմեքենայով Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց են տեղափոխել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: