Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ի՞նչ են քննարկել նրանք

Եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցության հարցերն են քննարկել ՌԴ ղեկավարն ու ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Քննարկվել են եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցությանը վերաբերող արդիական հարցեր: