ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Քննարկվել են եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցությանը վերաբերող արդիական հարցեր: