Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրած կանխատեսման համաձայն` Հայաստանի լեռնային շրջաններում թաց ձյուն կտեղա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի շրջանների զգալի մասում նոյեմբերի 16-17-ը սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Նոյեմբերի 18-ից 20-ն ընկած ժամանակահատվածում առանց տեղումների եղանակ կլինի։

«Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում նոյեմբերի 16-ին և 17-ին կարճատև անձրև կտեղա, 18-ից 20-ը տեղումները կդադարեն։

Այսօր` նոյեմբերի 16-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կկազմի 11-13, գիշերային ժամերին` 5-7 աստիճան տաքություն։