Սիմոն Մարտիրոսյանի մեդալի հակառակ կողմը. չեմպիոնները կոփվում են. տեսանյութ

Մարտիրոսյանի մարզիչը գրեթե չէր կասկածում նրա հաղթանակի մեջ և միշտ հավատում էր նրան։
Sputnik

Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած հայ ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանի մարզիչը` Աշոտ Փիլոսյանը վստահ էր իր սանի հաղթանակի մեջ։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

«Վերադարձիր հաղթանակով», – հենց այսպիսի նպատակ էր դրել Մարտիրոսյանի առաջ նա։

Չեմպիոնը խոստովանեց, որ հաղթանակն ու սահմանած ռեկորդը գրեթե ոչինչ չեն փոխել նրա կյանքում։ Սիմոնը հաջողակ կարիերայի կարևոր բաղկացուցիչ է համարում անձնական որակները, քանի որ, անկախ այն դահլիճի վատ պայմաններից, որտեղ նա մարզվում է, նա կարողացել է հաղթանակ գրանցել աշխարհի առաջնությանը և լավագույնը դառնալ իր քաշային կարգում։

Sputnik Արմենիայի նկարահանող խմբի պատրաստած տեսանյութը ցույց է տալիս, թե ինչ պայմաններում է մարզվում ծանրամարտիկը։ Տեսանյութում պատմվում է նաև, թե ինչպես են Սիմոնին ճանապարհում կարևոր առաջնությանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Աշխաբադում աշխարհի առաջնությանը Մարտիրոսյանը ոսկի նվաճեց` միաժամանակ երկու համաշխարհային ռեկորդ սահմանելով։