Սա փոքրիկ Ջիբրալթարն է, որտեղ ամեն ինչ մոտ է իրար, փոխարենը` հարմար. խաղից հետո Հայաստանի հավաքականը ստիպված չի լինի ժամանակ ծախսել օդանավակայան հասնելու համար։
Մեր հավաքականը խաղից հետո պետք է մեկնի Լիխտենշտեյն, որտեղ կանցկացնի Ազգերի լիգային վերջին հանդիպումը։ Ուրբաթ կայանալիք խաղից հետո պարզ կդառնա` մերոնք կմնան մրցաշարում, թե ոչ։