Թմրանյութեր Իրանից ու ԱՄՆ–ից. անօրինական ճանապարհով ներկրումը Հայաստան կանխվել է.տեսանյութ

ՊԵԿ-ը կանխել է «ափիոն» և «մարիխուանա» տեսակի թմրանյութների ներկրման փորձեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. «Ագարակ» սահմանային անցակետի մաքսային գոտում Իրանից ժամանած ՀՀ քաղաքացիների մոտ «ափիոն» տեսակի թմրանյութ է հայտնաբերվել։

Հայաստանի մաքսավորները «թվային» թմրավաճառների են հայտնաբերել

Ինչպես տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեից, մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ոստիկանության Կապանի բաժնի թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները «Ագարակ» սահմանային անցակետի մաքսային գոտում Իրանից ժամանած ՀՀ քաղաքացիներ Ա.Մ-ի և Ա.Կ-ի նկատմամբ իրականացրել են հսկողություն, ինչի արդյունքում՝ վերջինս իր մարմնից դուրս է հանել 52 գրամ «ափիոն» տեսակի թմրանյութ: ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Մեկ այլ դեպքով էլ՝ Մաքսանենգության դեմ պայքարի և Արևմտյան մաքսատուն-վարչությունների աշխատակիցների համատեղ իրականացված հսկողության արդյունքում, ՀՀ քաղաքացի Ս.Պ.-ի անվամբ ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված փոստային ծանրոցում առկա շամպունի տարայից հայտնաբերվել է փաթեթավորված 37 գրամ «մարիխուանա» տեսակի թմրանյութ:

Թմրանյութեր Իրանից ու ԱՄՆ–ից. անօրինական ճանապարհով ներկրումը Հայաստան կանխվել է.տեսանյութ

Դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության վարչությունում հարուցվել է քրեական գործ: Փոստային առաքանու իրական հասցեատիրոջը հայտնաբերելու նպատակով Ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Նոր Նորքի  1-ին զանգվածից Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման են ենթարկվել ՀՀ քաղաքացի Զ.Հ-ն: ՊԵԿ քննչական վարչությունում կատարվում է նախաքննություն: