ՀՀ նախագահի ու վարչապետի նստավայրերի տեղափոխման հարցը` ԱԺ արտահերթի օրակարգում

Կառավարությունն առաջարկում է նոյեմբերի 21-ին, ժամը 11:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Ազգային ժողովի արտահերթ նիստ անցկացնելու որոշումը կայացվեց այսօր, կառավարության նիստում։

Նախագահը կվերադառնա Բաղրամյան, վարչապետը` հրապարակ

Հարցը ներկայացնող փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ ի թիվս այլ հարցերի նիստի օրակարգում է նաև ՀՀ նախագահի ու վարչապետի նստավայրերի տեղափոխման հարցը։

Հիշեցնենք` Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից  Բաղրամյան 26, իսկ վարչապետի նստավայրը` Բաղրամյան 26-ից ` Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն համար 1 հասցե տեղափոխելու մասին փոփոխությունը կառավարությանը նոյեմբերի 8–ին առաջարկել էր արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը` համապատասխան փոփոխություն առաջարկելով «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում: