ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի մի խումբ երիտասարդ գիտնականներ այսօր հավաքվել են կառավարության շենքի մոտ «Մենք կանք» գրությամբ՝ կառավարությանը հիշեցնելու Հայաստանում դեռ գոյություն ունեցող գիտության մասին։
Հավաքին մասնակցող ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Հրայր Ազիզբեկյանը նշեց. «Այս պահին փորձ է արվում օտարել մի գիտական ինստիտուտի` Օրգանական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի 2–րդ մասնաշենքի տարածքը, որը շատ վատ նշան ու նախադեպ կարող է դառնալ»։ Նրա խոսքով գիտական աշխատանքով զբաղվող գիտնականը մեկ օրում կարող է պարզել, որ չունի ռեսուրս, չունի նաև տարածք։
Գիտնականները նաև դժգոհ են ֆինանսավորման կրճատումից։ «Գիտության ֆինանսավորումն այսօր անթույլատրելի մակարդակի վրա է»,- ասում են երիտասարդ գիտնականները։
Նրանք իրենց մտահոգություններն այսօր գրավոր շարադրանքով կներկայացնեն ԿԳ նախարարին։
Հիշեցնենք, որ նոյեմբորի 8–ին երիտասարդ գիտնականներն արդեն անցկացրել էին բողոքի ակցիա` նույն պահանջներով։