Հայտնի է` ովքեր են «Մենք» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին տասնյակում

Ցանկի առաջին հորիզոնականներում կուսակցությունների ղեկավարներն են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններից ձևավորված «Մենք» դաշինքի ընտրական ցուցակը հրապարակվեց։

Կոմունիստներն ու «Երկիր ծիրանին» բոյկոտում են ԱԺ ընտրությունները

Ցուցակը գլխավորելու է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Նրան կհաջորդի «Ազատ Դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը։

Երրորդ հորիզոնականում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, չորրորդում` «Հանրապետությունից» Արտակ Զեյնալյանը, հինգերորդում` Բորիս Նազարյանը։

Ցուցակի 6-րդ հորիզոնականում «Ազատ դեմոկրատներից» Մասիս Այվազյանն է, այնուհետև հաջորդում են Անահիտ Ադամյանը (անկուսակցական), Սոնա Մինասյանը (Ազատ դեմոկրատներ), Արա Կետիկյանը (Հանրապետություն, ԵԿՄ անդամ), իսկ տասնյակը եզրափակում է «Ազատ դեմոկրատներից» Արմեն Առաքելյանը:

«Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները նոյեմբերի 10-ին ստորագրել էին համագործակցության հուշագիր, ըստ որի՝ ԱԺ արտահերթ ընտրությանը մասնակցում են «Մենք» դաշինքով։

ԱԺ արտահերթ ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9-ին: